ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Հարություն Կալենց
Վերնագիր.
Գրող Վիվան Ճիտեջյանի (Չիտեճյանի), 1957
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Հարություն Կալենց
Վերնագիր. Գրող Վիվան Ճիտեջյանի (Չիտեճյանի), 1957
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արմեն Եսայանց (արվեստագիտության թեկնածու). «Հարություն Կալենցի արվեստում կենտրոնացված է մի ողջ սերնդի ցավ: Կալենցի գեղարվեստական ժառանգությունում Եղեռնի թեման արտահայտվել է թե ուղղակի, և թե անուղղակի կերպով: Կալենցը ասում էր. Այնտեղ օտարության մեջ, հայկական դեմքերը կարծես հայրենիքի մի մասը լինեին: Դիմանկարն ինձ համար նաև բնանկար է և էլի շատ բան: Դիմանկարներն իմ հայրենիքն են»:
Արվեստագետ.
ՍԻԲ
Վերնագիր.
Միասնություն, 2015
Վայր.
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Արվեստագետ. ՍԻԲ
Վերնագիր. Միասնություն, 2015
Վայր. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Սիբ. «Այս աշխատանքը ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` պատկերելով յուրաքանչյուր հայի գիտակցության, հիշողության և վերածննդի հարաբերությունները: Անձի ինքնության պահպանությունը՝ բոլորիս պայքարն է»:
Արվեստագետ.
Մարտիրոս Սարյան
Վերնագիր.
Հայ ժողովրդի 1915 թիվը, 1965
Վայր.
Սարյան ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Մարտիրոս Սարյան
Վերնագիր. Հայ ժողովրդի 1915 թիվը, 1965
Վայր. Սարյան ընտանիքի հավաքածու
Այս էսքիզը Մ. Սարյանի միակ աշխատանքն է, որն անմիջականորեն արտահայտում է Արևմտյան Հայաստանում հայերի դեմ իրագործված Մեծ Եղեռնի թեման: Հավանաբար նկարիչը պատկերել է իր «Գրառումներ իմ կյանքից» գրքում հիշատակվող թուրքերի արյունոտ սպանդից փախուստով փրկված այն հայուհուն, ով Հռիփսիմե վանքի պատերի տակ պատսպարված՝ մեկը մյուսի ետևից կորցնում էր իր սևաչյա որդիներին ու պատանքում նրանց մարմինները իր հագուստի վերջին պատառիկների մեջ` սեփական մազերով:
Արվեստագետ.
Արարատ Սարգսյան
Վերնագիր.
Հող (պատկեր III), 2003
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Արարատ Սարգսյան
Վերնագիր. Հող (պատկեր III), 2003
Վայր. Նկարչի հավաքածու
Սարգսյանի բնանկարներում բնությունն իրեն դրսևորելով խորհրդավոր ավերակների տեսքով, մի անդիմադրելի ցանկություն է առաջացնում հանդիսականի մոտ տեսարանը վերծանելու: Այն ինչ մեզ ներկայացված է ոչ թե հանելուկ, այլ հրաշք է, ինչին մենք հափշտակությամբ ենք նայում՝ կորցնելով մեզ այդ ամենում և անհետացնելով մեր էգոն:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ