100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Ժանսեմ (Հովհաննես Սեմերջյան)
Վերնագիր.
Խաչելության ներքո, 2001
Վայր.
Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտ
Արվեստագետ. Ժանսեմ (Հովհաննես Սեմերջյան)
Վերնագիր. Խաչելության ներքո, 2001
Վայր. Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտ
Դեր-Զոր անապատում, գիշերով, երբ տեղաբնակ արաբներից մեկը փորձում է մեկ հայ ընտանիք փրկել, մահամերձ մի կին աղաչում է տանել-ազատել ողջ մնացած իր մինուճար աղջկան: Այդ աղջիկը նկարչի մայրն էր:
Արվեստագետ.
Տիմասար
Վերնագիր.
Կոտորած, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Տիմասար
Վերնագիր. Կոտորած, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Դիբասար. «Նկարն ի ցուց է դնում տանջանքների տեսարանը, որ Ցեղասպանության զոհերը ապրել են: Նմանատիպ պատմություններ ինձ Մեծ տատիկս է պատմել, երբ փոքր էի՝ ընդամենը 4 տարեկան: Այս պատմությունները դաջվեցին իմ ենթագիտակցության մեջ և երբ ես մտածում եմ դրանց մասին, երևակայությանս մեջ ստեղծվում են այս պատկերները:

«Կոտորած» կտավը նվիրված է պատերազմներին, Ցեղասպանության բարբարոսություններին: Պատկերել եմ կանանց, երեխաների, ովքեր իրենց ամենավերջին ուժերով պայքարում են թշնամու վայրենության դեմ. ոմանք ընկնում են, ոմանք զոհվում, ոմանք փրկվում են, ոմանք էլ հրաշքով փախչում: Այս հրաշքը պատկերել եմ կտավի կենտրոնում՝ կնոջ մարմնով: Կինը ձիու վրա է, որը խոհրդանշում է ազատություն, սեր, կյանք և նոր սերունդների ծնունդ»:
Արվեստագետ.
Մինաս Ավետիսյան
Վերնագիր.
Դեր-Զորի ճանապարհին, 1966-1967
Վայր.
Այրվել է արվեստանոցի հրդեհից
Արվեստագետ. Մինաս Ավետիսյան
Վերնագիր. Դեր-Զորի ճանապարհին, 1966-1967
Վայր. Այրվել է արվեստանոցի հրդեհից
Արևելյան Հայաստանը դարձել էր ապահով օթևան շատ մարդկանց համար, ովքեր թուրքական բարբարոսությունից ապաստան էին գտել այդտեղ՝ սրտերում կրելով վրեժխնդրություն ու ատելություն, նրանք կառուցեցին նոր գյուղեր, ծնեցին երեխաներ և դաստիրակեցին նրանց Մուշի ոգով: Մինասի պապը ծագումով մշեցի էր: Մինասն իր նախահայրերից ժառանգել էր ամրակուռ մարմին, կամքի ուժ և մեծահոգություն:

Մինաս Ավետիսյանի համար «Դեր-Զորի ճանապարհին» աշխատանքն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական կերպարի շուրջ պատկերացումը: Թեև անցած Ցեղասպանության արհավիրքներով, սակայն ժայռի պես ամուր (դատել նրանց քարակերպ մարմիներից) կամքով ու հոգով ուժեղ ժողովուրդը շարունակեց ապրել և տարածել իր ծիլերը:
Արվեստագետ.
Գրիգոր Խանջյան
Վերնագիր.
Եղեռն (Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդում), 1963-1965
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Գրիգոր Խանջյան
Վերնագիր. Եղեռն (Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդում), 1963-1965
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Խանջյանի մի ամբողջ շարք գրքային պատկերազարդումները առնչվում են հայոց ողբերգություններին: Նկարների յուրօրինակ կառուցվածքները, գծային ներազդող հնչյունները խտացնում են դառնագին ապրումները: Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների մեջ Գրիգոր Խանջյանը Կոմիտասին՝ երաժիշտ հանճարին, միշտ պատկերել է ժողովրդի հետ որպես երգով խանդավառ հովիվ: Բայց ահա վրա է հասնում հայակործանումը, և մարում է լույսը, իշխում խավարարը…»:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ