100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Ջեքի Կազարյան
Վերնագիր.
Սերն ընկած արյունահոսում է, 1995
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Ջեքի Կազարյան
Վերնագիր. Սերն ընկած արյունահոսում է, 1995
Վայր. Նկարչի հավաքածու
1996-ին Կազարյանը ստեղծեց մեծամաշտաբ պաստառ, նվիրված իր պապի և տատերի՝ Էլմասի, Մարիամի և Աբրամի հիշատակին, ովքեր Հայոց Ցեղասպանության փրկվածների շարքում էին: Այս աշխատանքը նախապատրաստական գործ է մեծ պաստառի ուսումնասիրության համար:
Արվեստագետ.
Գառզու (Գառնիկ Զուլումյան)
Վերնագիր.
Այրված հողը, 1978
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Գառզու (Գառնիկ Զուլումյան)
Վերնագիր. Այրված հողը, 1978
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Նկարչի մտասևեռումը եղել է ապոկալիպսիսը, և նա արտահայտչական ուրույն ոճով պատկերել է պատերազմի արհավիրքը՝ փլուզված պալատներ, աշխարհի անմարդկայնացած դեմքեր, մեռնող գեղեցկություն: Արվեստագետն իր ապրումների միջոցով վերարտահայտել է հայ ժողովրդի վերապրած արհավիրքը»:
Արվեստագետ.
Ֆիլիպ Հակոբյան
Վերնագիր.
Եթե ավազը խոսել իմանար, 2011-2012
Վայր.
Մանե ցուցասրահ, Երևան
Արվեստագետ. Ֆիլիպ Հակոբյան
Վերնագիր. Եթե ավազը խոսել իմանար, 2011-2012
Վայր. Մանե ցուցասրահ, Երևան
Ֆիլիպ Հակոբյան. «Եթե ավազը խոսել իմանալ, ապա ի՞նչ նա կասեր: Դեր-Զորի լուր ու դատարկ անապատների ավազն իր մեջ կրում է այն վկայությունը, որը թուրք ազգ ժխտում է: Իմ հոր զարմիկի, հորեղբայների, մորաքույրերի, ընկերների և հարևանների ոսկորները փշրված են այնտեղ: Իրենց բարեկեցիկ կյանքի, ծիծաղի օրերն ու սերը շշուկով խոսում են այդ ավազների մեջ: Մանուկների, իրենց ընտանիքների և մի ամբողջ ազգի զարմանքն ու տառապանքը ճչում են ականատես ավազներից՝ և լսերի դարձնելով աշխարհին»:
Արվեստագետ.
Էդվարդ Իսաբեկյան
Վերնագիր.
Առևանգում 2, 1941
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Էդվարդ Իսաբեկյան
Վերնագիր. Առևանգում 2, 1941
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Էդվարդ Իսաբեկյան. «Աշխարհը լիքն է դժբախտություններով, բայց նրանց մեծ մասը պարտադիր չէ, որ մարդուն վիճակվի, բայց վիճակվում է: Եվ ցավն այն է, որ մեկին շատ, շատ ավելի է բաժին ընկնում ...: Իսկ մեզ բաժին ընկածը դժբախտություն չէր, որ մի օր դադարի մորմոքելուց, ծածկվի փոշով, ցավ չէր, որ տանելի լինի՝ ատամներդ սեղմած ... Դա անբուժելի վերք է, ուղեղի մորմոք, հոգու տառապանք ... »:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ