Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Վերնագիր. Կերասուն (Եփրատի հատակը), 1961
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Հայոց Ցեղասպանությունից փրկված հայերը տարածվեցին աշխարհով մեկ՝ հիմք դնելով Հայ մեծ Սփյուռքի ստեղծմանն ու զարգացմանը: Եղեռն վերապրած հայ արվեստագետները, որոնցից մեկը Խորեն Տեր-Հարությանն էր՝ ապրելով, ուսանելով, աշխատելով և գրեթե բնակվելով Սփյուռքում, չդադարեցին իրենց կապը պահպանել մայր հայրենիքի հետ, արվեստի ստեղծագործություններում վերխոյացնել հայ լինելու իրենց գենետիկ կապվածությունը, անտեսելով հայրենիքից հեռու գտնվելու փաստը:
Կերասունը(Գերասում) ծովափնյան հնագույն քաղաք է Թուրքիայում, ուր մինչ Ցեղասպանությունը, 200 հայ ընտանիք էր բնակվում: 1915 թ.-ին հայերը բռնությամբ տեղահանվեցին իրենց բնակավայրերից, և նրանցից մեծ մասը զովհեց: Այս աշխատանքը մեկն է նկարիչ-քանդակագործ Տեր-Հարությանի այն բազմաթիվ գործերից, ուր երևան է հանված մահի սարսափը՝ հայ ազգի տառապանք տեսած հոգին ու մարմինը: