100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Վալենտին Պոդպոմոգով
Վերնագիր.
Ռեքվիեմ, 1981
Վայր.
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Արվեստագետ. Վալենտին Պոդպոմոգով
Վերնագիր. Ռեքվիեմ, 1981
Վայր. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Վալենտին Պոդպոմոգովը, ով մոր կողմից հայ էր, խորապես մտահոգված էր 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանությամբ: Որպես ցավի ու հուզմունքի արտահայտում, նա մի շարք կտավներ է ստեղծել նվիրված Ցեղասպանությանը, որոնցից ամենամոնումետալը այս աշխատանքն է. Ամբողջությամբ քարուքանդ եղած, երբևէ բնակեցված հողը, ուր միայն հեռվում երևում է հրաշքով կանգուն մնացած եկեղեցին: Եկեղեցուց պոկված հսկա զանգը և դեռ ավերվածության հետևանքով չհանդարտված փոշին՝ ամբողջությամբ վերապրել է տալիս 1915 թ.-ի արհավիրքները: Սակայն, որպես հույսի և փրկության շող, նշմարվում է սև երկինքը ճեղքած Աստծո լույսը:
Արվեստագետ.
Արամ Դավթյան
Վերնագիր.
Զավակը որբացած, 1969
Վայր.
Հայաստանի պատմության թանգարան, Երևան
Արվեստագետ. Արամ Դավթյան
Վերնագիր. Զավակը որբացած, 1969
Վայր. Հայաստանի պատմության թանգարան, Երևան
1915 թ.-ին հայ մանուկներն ականատես էին լինում, թե ինչպես թուրք զինվորները դաժանաբար սպանում էին իրենց ծնողներին, որոնց միակ երազանքը՝ երեխաների փրկված լինելն էր: Արամ Դավթյանի որբացած մանուկը Ցեղասպանության արհավիրքների միջով անցած հայ մանուկների հավաքական կերպարն է, ում աչքերը կորցրեցին մանկական պարզ ու անմեղ փայլը, փոխարենն այնտեղ դաջվեցին վիշտն ու կորովը:
Արվեստագետ.
Աշոտ Հովհաննիսյան
Վերնագիր.
Փախուստ, 1971
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Աշոտ Հովհաննիսյան
Վերնագիր. Փախուստ, 1971
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Աշոտ Հովհաննիսյանի արվեստը երկրի խորին շերտերը զգալու և վիթխարի ուժ արտահայտող նկարչական ձևամտածողություն է: Նայելով գաղթող մարդկանց ձեռքերին, ոտքերին, շարժումներին, երևում է նկարչի արտահայտած ուժը, որը ներքին է, հողեղեն, ժայռեղեն: Նկարիչը պատկերել է նաև իրեն, սայլի վրա, վերջում, սպիտակ շապիկով որպես պայքարող ուժի մի մասնիկ: Նրա խոսքն այն մասին է, որ արվեստը միշտ պետք է իր հետ բերի հաստատելու համար իր երկրի, իր ժողովրդի ինքնությունը՝ նրա առաջխաղացումը»:
Արվեստագետ.
Լևոն Թյությունջյան
Վերնագիր.
Կարմիր դիմակ, 1930
Վայր.
Մասնավոր հավաքածու
Արվեստագետ. Լևոն Թյությունջյան
Վերնագիր. Կարմիր դիմակ, 1930
Վայր. Մասնավոր հավաքածու
Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Սյուրռեալիզմ ուղղությունը, կարծես, պարարտ հող գտավ հայ արվեստագետի Ցեղասպանություն վերապրած, բեկված հոգում: Եվ այն ինչ կարող էր երևակայության ծնունդ լինել, Թյությունջյանի համար կենդանի պատկեր էր, անմոռաց ցավ: Այլաբանականի ու իրականության միահյուսումը նրա արվեստը տոգորեց գերզգացմունքայնությամբ ու արտահատչական լեզվի խիստ ինքուրույնությամբ: Կտրված ձեռք, ճեղքված ուղեղ, կախաղանի պարան, մարդկային դեմք հիշեցնող սարասափահար ծառ. այս ամենը Թյությունջյանի կտավներում բացահայտում է նրա ապրված մղձավանջը»:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ