ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Հակոբ Կոջոյան
Վերնագիր.
Անիի ավերակները, 1918
Վայր.
Մասնավոր հավաքածու
Արվեստագետ. Հակոբ Կոջոյան
Վերնագիր. Անիի ավերակները, 1918
Վայր. Մասնավոր հավաքածու
Գեղարվեստի և գրաֆիկայի հայոց մեծանուն վարպետ Հակոբ Կոջոյանը՝ 1919 թ.-ին այցելեց Անի, որը հայկական հնագույն մայրաքաղաքներից մեկն էր, որտեղից էլ 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության ժամանակ հայ բնակչությունը, բռնի ուժով, տեղահանվեց իր հայրենի հողից: Անիի ավերակները մնացին օտար նվաճողների՝ թուրքերի ձեռքում: Կոջոյանը, տեսնելով լքված Անին, շրջելով ավերակների միջով՝ պարուրված խոր ողբերգական զգացումներով՝ նկարեց «Անիի ավերակներ» կտավը:
Արվեստագետ.
Աննէթ Կիւրճեան
Վերնագիր.
Հեծկլտացողը, 1995-ական
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Աննէթ Կիւրճեան
Վերնագիր. Հեծկլտացողը, 1995-ական
Վայր. Նկարչի հավաքածու
Աննէթ Կիւրճեան. «Այս գործը նկարել եմ մի լուսանկարի վրա, ուր հորս ընտանիքը ծառ էր տնկում իրենց առաջին տանը, Միացյալ Նահանգներում, երբ ժամանեցին Թուրքիայից: Այս նկարը խորհրդանշում է հայրական տունը լքելու ցավը` համադրված օտար հողում արմատներ դնելու խորհրդի հետ»:
Արվեստագետ.
Տիմասար
Վերնագիր.
Փրկվածներ, 2005
Վայր.
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Արվեստագետ. Տիմասար
Վերնագիր. Փրկվածներ, 2005
Վայր. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Տիմասար. «Հայոց Ցեղասպանության փրկվածների «Խորտակված նավերը» լքում են իրենց սիրելիներին: Նրանց աչքերում տեսնում ենք տխրություն, տանջանք և ապրել շարունակելու հույսը»:
Արվեստագետ.
Ջեքի Կազարյան
Վերնագիր.
Սերն ընկած արյունահոսում է, 1995
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Ջեքի Կազարյան
Վերնագիր. Սերն ընկած արյունահոսում է, 1995
Վայր. Նկարչի հավաքածու
1996-ին Կազարյանը ստեղծեց մեծամաշտաբ պաստառ, նվիրված իր պապի և տատերի՝ Էլմասի, Մարիամի և Աբրամի հիշատակին, ովքեր Հայոց Ցեղասպանության փրկվածների շարքում էին: Այս աշխատանքը նախապատրաստական գործ է մեծ պաստառի ուսումնասիրության համար:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ