Արվեստագետ. Մոկո Խաչատրյան
Վերնագիր. Անվերնագիր, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Մոկո Խաչատրյան. «Իմ ոգին վերածվում է հրաշալի և արտասովոր ազնվական մի երևույթի. փոփոխականության զգացողությունը, ինչը մի անբացատրելի ուժ ունի, պարուրում է ինձ և իմ գոյությանը առեղծվածություն տալիս՝ դարձնելով ինձ իմ նկարների հերոսը: Ահա այստեղ է, որ անհնարության հավանականությունը վերածվում է իրականության: Երբ ես կառավում եմ ընթացքը, միայն ես կարող եմ ազդել, փոխել, ծնել կամ քանդել այս կամ այն վերացական կերպարը: Երբ սև գույնը, իր ողջ հզորությամբ, ընկնում է իմ գիտակցության սպիտակության մեջ՝ դարձնելով այն ավելի լուսավոր, նկարին տալիս է թաքնված անբիծության զգացողություն: Այն նրբորեն խառնվում է կարմիրի հետ, սակայն գեղարվեստորեն տեղի է տալիս այն գույնին, որը կարող է կուլ տալ, հոշոտել և քանդել: Ամենը քողարկվում է մի անորոշ և անձև ձեռքի շարժումով: Ամեն ինչ քանդվում իմ աչքերում, և ես ամբողջությամբ խառնաշփոթի մեջ եմ, երբ գիտակցում եմ, որ ճիշտ չեմ, ես չեմ, որ նրանց կառավարում եմ, ավելի շուտ նրանք են ընթացքը կառավարում: Ես համեստորեն ենթարկվում եմ իրենց պահանջներին և հանձնվում աշխարհի ուժին, ինչը ստեղծվում է և որտեղ ինձ թույլատրվում է գոյատևել ու իրականացնել իմ առաքելությունը: Նրանք ներծծում են իմ Էներգիան ու ուժը՝ մինչև ամենավերջին կաթիլը: Եվ նրանք ինձ ազատ են թողնում միայն այն ժամանակ, երբ հագենում են: Սակայն միայն այդ ժամանակ եմ զգում, որ գոյություն ունեմ և շնչում եմ: Երանի ընդմիշտ այդտեղ մնայի: Հենց այս չիրականության մեջ, ինչը հաճախ ավելի իրական է քան բուն ինքը՝ իրականությունը: Այն մոտ է Աստծուն, ով արվեստ կոչվող այս ֆանտաստիկ աշխարհի մի մասն է կազմում»: