ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Կարեն Աղամյան
Վերնագիր.
Գաղթ, 2010
Վայր.
Արցախի պետական պատկերասրահ, Շուշի
Արվեստագետ. Կարեն Աղամյան
Վերնագիր. Գաղթ, 2010
Վայր. Արցախի պետական պատկերասրահ, Շուշի
Կարեն Աղամյան. «Ուր էլ որ գաղթեն մեր ազգի զավակները, իրենց հետ տանում են հազարամյակների ընթացքում կուտակած հայոց մշակույթը, պատմությունը և էությունը: 1915թ.-ի ցեղասպանությունից փրկվածները պատմական Հայաստանի մի հատվածով ներգաղթեցին` հավատքով, հուսով և անցյալի մշակույթով»:
Արվեստագետ.
Գառզու (Գառնիկ Զուլումյան)
Վերնագիր.
Այրված հողը, 1978
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Գառզու (Գառնիկ Զուլումյան)
Վերնագիր. Այրված հողը, 1978
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Նկարչի մտասևեռումը եղել է ապոկալիպսիսը, և նա արտահայտչական ուրույն ոճով պատկերել է պատերազմի արհավիրքը՝ փլուզված պալատներ, աշխարհի անմարդկայնացած դեմքեր, մեռնող գեղեցկություն: Արվեստագետն իր ապրումների միջոցով վերարտահայտել է հայ ժողովրդի վերապրած արհավիրքը»:
Արվեստագետ.
Համուզ (Համազասպ Մխիթարյան)
Վերնագիր.
Փրկվածները, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Համուզ (Համազասպ Մխիթարյան)
Վերնագիր. Փրկվածները, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Համուզ. «Հայ փախստականները ապավեն են իրենց հավատքին կիսավեր եկեղեցու ընկնող խաչքարերին: Հայի փրկությունն իր հավատքի և լեզվի մեջ է»:
Արվեստագետ.
Մինաս Ավետիսյան
Վերնագիր.
Աղթամարի պատերի տակ. հրաժեշտ, 1968
Վայր.
Ալեքս և Մարի Մանուկյան թանգարան, Դետրոյտ
Արվեստագետ. Մինաս Ավետիսյան
Վերնագիր. Աղթամարի պատերի տակ. հրաժեշտ, 1968
Վայր. Ալեքս և Մարի Մանուկյան թանգարան, Դետրոյտ
Մինաս Ավետիսյանը 1968 թ.-ին առաջին անգամ ծանոթացավ Արշիլ Գորկու արվեստին: Խիստ ոգեշնչվելով Գորկու նկարներով, Մինասն իր վառ ու արտասովոր գույներով ստեղծեց «Աղթամարի պատերի տակ. հրաժեշտ» հրաշալի նկարը` կենտրոնում պատկերելով մանուկ Ոստանիկին (Արշիլ Գորկի), ով անցնելով Ցեղասպանության ողջ արհավիրքների միջով շարունակ հիշատակում էր իր նկաներում Հայոց երկրի կորուստն ու ցավը:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ