Արվեստագետ. Ստեփան Անդրանիկյան
Վերնագիր. Սիամանթո, 2004
Վայր. Նկարչի հավաքածու
Ստեփան Ադրանիկյանը պատկերել է Արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյին, նույնքան լեցուն սիմվոլիզմով և ռոմանտիզմով ինչպես պոետի պոեզիան էր:
Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։ Սակայն Սիամանթոյի ստեղծագործությունն, ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն: Նկարագրելով թուրք բարբարոսների խոշտտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն՝ նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։ Սիամանթոյի ստեղձագործությունը ազգային երևույթ է ու հենց դրա շնորհիվ էլ ունի համամարդկային բովանդակություն։ Նա մեծ տաղանդով երգել է իմպերիալիզմի դարաշրջանում ոչնչացող փոքր ժողովրդի ողբերգությունը՝ ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ։
1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, և որին նույնպես, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկներն Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների տարազներով։