ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Նարեկ Ավետիսյան
Վերնագիր.
Ինտերֆրակտալ կոմպոզիցիա #2, 2008
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Նարեկ Ավետիսյան
Վերնագիր. Ինտերֆրակտալ կոմպոզիցիա #2, 2008
Վայր. Նկարչի հավաքածու
Նարեկ Ավետիսյան. «Պատմամշակութային հիշողությունն անգամ ենթագիտակցորեն կարող է վերադրսևորվել ժամանակի և տարածության մեջ: Վերջինս արվեստի էության մեջ է և անցողիկ: Փոփոխության է ենթարկվում ձևը, իսկ ձևն ինձ համար արվեստի «մարմին է», հետևաբար նույնիսկ ձևափոխվող «մարմինը» ինքն իրենով էություն-բովանդակություն-ներդաշնակություն է:
Այսպիսով արվեստի ստեղծագործությունը կարելի է հասկանալ որպես մի ամբողջական համակարգ՝ գեղագիտություն և թեորիա, կազմող արվեստի ամբողջականություն, կոնցեպցիայի պարադիգմա»:
Արվեստագետ.
Թենի Վարդանյան
Վերնագիր.
Պատարագ, 2003
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Թենի Վարդանյան
Վերնագիր. Պատարագ, 2003
Վայր. Նկարչի հավաքածու
Թենի Վարդանյան. «Նկարն իմ շատ հարազատ մարդու կորստի հետ կապված ստեղծագործություն է, ուր պատկերել եմ հոգեհանգստի պատարագ՝ ի հիշատակ նրան: Սակայն «Պատարագ»-ը երբեք մեկ հոգու համար չի լինում, այդ իսկ պատճառով, այս գործը Հայոց Ցեղասպանության եմ նվիրել»:
Արվեստագետ.
Ժիրայր Օրագյան
Վերնագիր.
Եղեռն, 1947
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ
Արվեստագետ. Ժիրայր Օրագյան
Վերնագիր. Եղեռն, 1947
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ
Ցեղասպանություն վերապրած արվեստագետների շարքին է պատկանում Ժիրայր Օրագյանը: Եղեռն վերապրած հայ արվեստագետների կտավներն ուղիղ և ոչ ուղիղ ձևերով արտահայտել են նրանց մանկության հուշերը, որ լի էին տխրությամբ, մենությամբ, վշտով, տառապանքով և փափագող երազանքով՝ նորից տեսնելու հայրենիքը: Էքսպրեսիոնիզմի վարպետ Օրագյանի այս կտավը հայոց ողբի էքսպրեսիվ արտահայտության տեսակն է: Իտալացի մի արվեստաբան Օրագյանի մասին արտահայտվել է այսպես. «Խորհրդավոր մարդ, անսովոր խառնվածքով նկարիչ»:
Արվեստագետ.
Սերգեյ Փարաջանով
Վերնագիր.
Գողգոթա, 1979
Վայր.
Սերգեյ Փարաջանով թանգարան, Երևան
Արվեստագետ. Սերգեյ Փարաջանով
Վերնագիր. Գողգոթա, 1979
Վայր. Սերգեյ Փարաջանով թանգարան, Երևան
Սերգեյ Փառաջանովը հաճախ մեկնաբանություն չէր տալիս իր աշխատանքներին, որպեսզի յուրաքանչյուր դիտող զգար և մեկնաբաներ այն յուրովի: Այս աշխատանքը ևս պատկանում է վարպետի չմեկնաբանված շարքին:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ