ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Արմիս (Արմենակ Միսիրյան)
Վերնագիր.
Մայրը, 1981
Վայր.
Հայկական եկեղեցի. Իսի լե Մուլինո, Փարիզ
Արվեստագետ. Արմիս (Արմենակ Միսիրյան)
Վերնագիր. Մայրը, 1981
Վայր. Հայկական եկեղեցի. Իսի լե Մուլինո, Փարիզ
Գաղթի ճանապարհին, հայ մայրերի ողբակորով ցավը դառնում էր անդառնալի, երբ սեփական ձեռքերում գրկում էին սովամահ երեխաների դիերը ...: Արմիսը այն հայ նկարիչներից էր, ով նույնպես ականատեսն էր Հայոց Ցեղասպանության վայրագությունների, և ինչպես Ցեղասպանություն վերապրած արվեստագետ, նա շուրջ 20 կտավ ստեղծեց Ցեղասպանության և իր ժողովրդի վերապրման թեմաներով:
Արվեստագետ.
Սիրուն Երեցյան
Վերնագիր.
Ծաղկունք, 1988
Վայր.
Մասնավոր հավաքածու
Արվեստագետ. Սիրուն Երեցյան
Վերնագիր. Ծաղկունք, 1988
Վայր. Մասնավոր հավաքածու
Սիրուն Երեցիան. «Այս կտավը ներկայացնում է սերունդներին Ցեղասպանությունից հետո: Ցեղասպանությունը մասնատեց մեր գլուխները (մեր ինքնությունը) մեր մարմիններից (մեր հայրենիքից)»:
Արվեստագետ.
Վաչե Դեմիրջյան
Վերնագիր.
Կոտորած, 2014
Վայր.
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Արվեստագետ. Վաչե Դեմիրջյան
Վերնագիր. Կոտորած, 2014
Վայր. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
8 մասից բաղկացած «Կոտորած» կտավը խորհրդանշում է 1915թ.-ի Ցեղասպանությունից հետո հայերի ամբողջ աշխարհով մեկ սփռվելը:
Վաչե Դեմիրճյան. «Այս նկարի վրա տարիներ եմ աշխատել, որպեսզի կյանքի կոչեմ Հայոց Ցեղասպանության զոհերին: Սա շատ ցավոտ թեմա է ինձ համար: Իմ տատն ու պապը Ցեղասպանությունից փրկվեցին Մարաշում և 1918թ.-ին տեղափոխվեցին Լիբանան: Իսկ 1976 թ.-ին քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանիքս լքեց Լիբանանը՝ գնալով ավելի հեռու: Փաստորեն, ես գրեթե նույն ճակատագրի արժանացա, ինչպես իմ տատն ու պապը: Այժմ Փարիզում եմ և փորձում եմ ապրել հանուն իմ արվեստի: Փորձում եմ չլողալ ԿԱՐՄԻՐ ջրերում, այլ գլուխս բարձր պահել… և երբեք չխորտակվել»:
Արվեստագետ.
Սարգիս Համալբաշյան
Վերնագիր.
Անին սահմանի այն կողմում է, 2014
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Սարգիս Համալբաշյան
Վերնագիր. Անին սահմանի այն կողմում է, 2014
Վայր. Նկարչի հավաքածու
Սարգիս Համալբաշյան. «Լինելով Ցեղասպանությունը վերապրածների շառավիղ՝ մանկուց լսել եմ պատմություններ այդ մասին, որոնց տպավորությունները հետագայում փորձել եմ պատկերել իմ կտավներում: Ավելի ուշ հասկացա, որ այդ պատմությունները պատգամներ են, որոնք յուրաքանչյուրս վերապատմելով մեր ստեղծագործություններում, պետք է փոխանցենք գալիք սերունդներին մինչ Ցեղասպանության ճանաչում և արդար դատի կայացում»:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ