100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Հարություն Կալենց
Վերնագիր.
Մորը սպանեցին, 1960-ական
Վայր.
Կալենցի թանգարան, Երևան
Արվեստագետ. Հարություն Կալենց
Վերնագիր. Մորը սպանեցին, 1960-ական
Վայր. Կալենցի թանգարան, Երևան
Արմեն Եսայանց (արվեստագիտության թեկնածու). «Այս աշխատանքում թունավոր դեղնականաչով տեսնում ենք այլասերված թուրքի էությունը, իսկ արյան կարմիրի մեջ` միայնակ մնացած երեխային: Կալենցը գտնում էր, որ Եղեռնը պետք չէ պատկերել կամ ներկայացնել: Արդյունքում մեծադիր ստեղծագործության փոխարեն պահպանվեցին մի քանի փոքրիկ գրաֆիկական աշխատանքներ»:
Արվեստագետ.
Արամ Իսաբեկյան
Վերնագիր.
Բորենիների խրախճանքը, 1989
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Արամ Իսաբեկյան
Վերնագիր. Բորենիների խրախճանքը, 1989
Վայր. Նկարչի հավաքածու
Արամ Իսաբեկյան. «Այն ինչ տեղի է ունեցել հայ ազգի հետ 1915 թ.-ին, երբ Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիան մեկ ու կես միլիոն անմեղ հայի ոչնչացրեց, այն ինչ կրկնվեց 1988 թ.-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, երբ ադրբեջանցիների կողմից իրականացվեց կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդեր, տեղահանում, թալան, բռնաբարություն, սպանություն ... : Այս ամենը երբեք չի կարող անարձագանք մնալ հայ նկարչի կտավում: Այն սերնդե սերունդ փոխանցվելու է»:
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Վերնագիր.
Լևիտացիա, 2003
Վայր.
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Վերնագիր. Լևիտացիա, 2003
Վայր. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Գալուստ Գյոդել. «Լինելով փորձարարական արվեստագետ, ես տարիներ շարունակ աշխատել եմ տարբեր խմբերում: «Լևիտացիա»-ն (ազատ թռիչք) դարձավ Ցեղասպանությանը նվիրված շարքի մի մասնիկ, ինչի մտադրությունն, անկեղծ ասած, ի սկզբանե չունեի: Ինձ համար գոյություն ունեն երկու հիմնական մոտեցումներ, որ կարելի է կիրառել. առաջինը այն է, երբ պետք է որոշել ինչ անել, հաջորդը իրականանցնելն է ու միայն հետո փորձել հասկանալ, թե ինչ է ստեղծվել: Այս շարքը կյանքի կոչվեց ենթագիտակցության ազատ որոնումների արդյունքում: Այն ստեղծելուց հետո հասկացա, որ անհրաժեշտ փորձառություն էր Ցեղասպանությանը նվիրված շարք ստեղծելը, և այն դարձավ ինձ համար թերապիա, որպեսզի ես կարողանամ շարունակել ապրել: «Լևիտացիա»-ի բոլոր դիմանկարներն ինքնադիմանկարներ են»:
Արվեստագետ.
Մինաս Ավետիսյան
Վերնագիր.
Աղթամարի պատերի տակ. հրաժեշտ, 1968
Վայր.
Ալեքս և Մարի Մանուկյան թանգարան, Դետրոյտ
Արվեստագետ. Մինաս Ավետիսյան
Վերնագիր. Աղթամարի պատերի տակ. հրաժեշտ, 1968
Վայր. Ալեքս և Մարի Մանուկյան թանգարան, Դետրոյտ
Մինաս Ավետիսյանը 1968 թ.-ին առաջին անգամ ծանոթացավ Արշիլ Գորկու արվեստին: Խիստ ոգեշնչվելով Գորկու նկարներով, Մինասն իր վառ ու արտասովոր գույներով ստեղծեց «Աղթամարի պատերի տակ. հրաժեշտ» հրաշալի նկարը` կենտրոնում պատկերելով մանուկ Ոստանիկին (Արշիլ Գորկի), ով անցնելով Ցեղասպանության ողջ արհավիրքների միջով շարունակ հիշատակում էր իր նկաներում Հայոց երկրի կորուստն ու ցավը:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ