100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Սարգիս Համալբաշյան
Վերնագիր.
Հայկական թաղամաս, 2014
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Սարգիս Համալբաշյան
Վերնագիր. Հայկական թաղամաս, 2014
Վայր. Նկարչի հավաքածու
Սարգիս Համալբաշյան. «Լինելով Ցեղասպանությունը վերապրածների շառավիղ՝ մանկուց լսել եմ պատմություններ այդ մասին, որոնց տպավորությունները հետագայում փորձել եմ պատկերել իմ կտավներում: Ավելի ուշ հասկացա, որ այդ պատմությունները պատգամներ են, որոնք յուրաքանչյուրս վերապատմելով մեր ստեղծագործություններում, պետք է փոխանցենք գալիք սերունդներին մինչ Ցեղասպանության ճանաչում և արդար դատի կայացում»:
Արվեստագետ.
Մարտիրոս Սարյան
Վերնագիր.
Եգիպտական դիմակներ, 1915
Վայր.
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան
Արվեստագետ. Մարտիրոս Սարյան
Վերնագիր. Եգիպտական դիմակներ, 1915
Վայր. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան
Այս աշխատանքը Մ. Սարյանի առաջին արձագանքն է իր ժողովրդի դեմ իրագործված Մեծ Եղեռնի: Կտավի վրա ցիրուցան եղած մրգերի ու կենցաղային իրերի քաոսի մեջ հնչում է նկարչի հոգու ճիչը: Եգիպտական դիմակները, որպես պատմության դատավորներ, հայ ժողովրդի սպանդը գնահատում են որպես համամարդկային ողբերգություն:
Արվեստագետ.
Աշոտ Հովհաննիսյան
Վերնագիր.
Փախուստ, 1971
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Աշոտ Հովհաննիսյան
Վերնագիր. Փախուստ, 1971
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Աշոտ Հովհաննիսյանի արվեստը երկրի խորին շերտերը զգալու և վիթխարի ուժ արտահայտող նկարչական ձևամտածողություն է: Նայելով գաղթող մարդկանց ձեռքերին, ոտքերին, շարժումներին, երևում է նկարչի արտահայտած ուժը, որը ներքին է, հողեղեն, ժայռեղեն: Նկարիչը պատկերել է նաև իրեն, սայլի վրա, վերջում, սպիտակ շապիկով որպես պայքարող ուժի մի մասնիկ: Նրա խոսքն այն մասին է, որ արվեստը միշտ պետք է իր հետ բերի հաստատելու համար իր երկրի, իր ժողովրդի ինքնությունը՝ նրա առաջխաղացումը»:
Արվեստագետ.
Երվանդ Քոչար
Վերնագիր.
Պատերազմի արհավիրքը, 1962
Վայր.
Երվանդ Քոչարի թանգարան,Երևան
Արվեստագետ. Երվանդ Քոչար
Վերնագիր. Պատերազմի արհավիրքը, 1962
Վայր. Երվանդ Քոչարի թանգարան,Երևան
«Պատերազմի արհավիրքը» կտավում դատապարտված են ամենքը. ցավից և սարսափից աղավաղված դեմքեր, երկինք կարկառած ձեռքեր, արյունով լցված աչքեր, բռունցքված կամ միմյանց կոկորդից կառչած ձեռքեր, ահա մեկը, որ անկարողությունից գետինն է ճանկռոտում: Վրեժի և կործանման այդ տարերքի մեջ ձիերն էլ մարդկանցից վարակված կծոտում են իրար: Աշխարհակործան քաոսում ոչնչանում են մարդկային ոգու արարած ստեղծագործությունները, ոտնատակ է արվել կյանքի խորհրդանիշ խաղողի ողկույզը, տապալվել «Խաղաղություն» արձանը:

Պատերազմն աղետների ու դժբախտությունների սինթեզ է, մարդկության խարանը, ուր պարտվում են բոլորը:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ